ՀԻՆԳՇԱԲԹԻ, 24 09 2020 2:36:47am

Ապահովագրում

    Բեռի փոխադրման ժամանակ բեռի ապահովագրումը հանդիսանում է ապահովագրության ամենատարածված տեսակներից մեկը: Դրան են վերաբերվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և  օդային ճանապարհով բեռնափոխադրումները: Ապահովագրության համար կարող են դիմել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են ներմուծող կամ արտահանող:

 

    «ՄԱՐԻՆԵԼ ՏՐԱՆՍ» ընկերությունը համագործակցելով ապահովագրության ոլորտում առաջատար ընկերության «Ռոսգոստրախ Արմենիա» -ի հետ` առաջարկում է ապահովագրել Ձեր բեռը աննախադեպ պայմաններով արտահանման և ներմուծման դեպքում: Մենք առաջարկում ենք բեռի ապահովագրում ինքնարժեք- հաշվի կամ բեռի արժեքին վերաբերող որևէ փաստաթղթի հիման վրա: Ապահովագրության մասին պայմանագիրը իր մեջ կարող է ներառել լուծումներ տարբեր տեսակի խնդիրների ծագման դեպքում: Բեռի չափից և տեսակից ելնելով ապահովագրությունը իր մեջ կարող է ներառել հատուկ տարրեր և պայմաններ: «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերությունը «ՄԱՐԻՆԵԼ ՏՐԱՆՍ» ընկերության հետ աշխատելու արդյունքում լիարժեք պատասխանատվություն է կրում ապահովագրության մասին պայմանագրի կետերի նկատմամբ: